Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին կփոխարինի Պավել Հերչինսկին:
Նշենք, որ Եվրամիության ներկայիս պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի լիազորությունների ժամկետը լրանում է։ Ենթադրաբար, Հարցելը Վրաստանը կլքի հուլիսի վերջին, իսկ նոր դեսպանը կստանձնի իր պարտականությունները սեպտեմբերին։
Պավել Հերչինսկին ներկայումս Պաշտպանական անվտանգության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գործադիր տնօրենն է:
Մինչև այդ եղել է Լեհաստանի ներկայացուցիչը Քաղաքական և անվտանգության կոմիտեում (PSC):