Ջավախքում կբացվի «Քննադատական մտածողության դպրոց»

սեմինար-seminar

Սոցիալական արդարության կենտրոնը (նախկին EMC) հայտարարում է Սամցխե-Ջավախեթիում բնակվող երիտասարդների ընդունելիություն «Քննադատական մտածողության դպրոցում»։

Քննադատական մտածողության դպրոցը կիսակադեմիական և քաղաքական տարածք է, որի նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքային առաջնորդների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ՝ ստեղծելու կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ, հայտնում է Սոցիալական արդարության կենտրոնը (SJC):

Դպրոցը, բացի տեսական գիտելիքների տարածումից, տարածք է փոխադարձ հնարավորությունների ընդլայնման, մասնակիցների միջև ընդհանուր պայքարի միջոցով խնդիրների հաղթահարման և համախմբման համար։

Կրթօջախի մասնակից կարող են դառնալ ոչ միայն Ջավախեթիի (Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի), այլև Վրաստանի այլ մարզերում ապրող ազգությամբ հայ երիտասարդները, ովքեր հետաքրքրված են քաղաքական ակտիվիզմով, ունեն շահագրգռվածություն և պատրաստակամություն՝ կառուցելու ժողովրդավարական, հավասարազոր և համերաշխության վրա հիմնված հասարակություն։

Հիմնվելով հարթակի ներսում նախապես պատրաստված ուսումնական ծրագրի վրա՝ 16 տեսական դասախոսություններ/քննարկումներ կկազմակերպվեն սոցիալական, քաղաքական և հումանիտար գիտություններից՝ համապատասխան ակադեմիական փորձ ունեցող անհատների և ակտիվիստների կողմից: Հաշվի առնելով հարթակի մասնակիցների կարիքները՝ նախատեսվում է նաև սեմինարների շարք կոլեկտիվ մոբիլիզացիայի, սոցիալական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարությունների և գործիքների վերաբերյալ  (4 սեմինար):

Համաձայն տեղեկատվության՝ Սոցիալական արդարության կենտրոնն արդեն ունի նմանատիպ քննադատական քաղաքականության դպրոցներ կազմակերպելու լավ փորձ Թբիլիսիում, Մառնեուլիում, Աջարիայում և Պանկիսիում։

Հանդիպումների անցկացման ձևաչափին, թեմային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ SJC-ի կայքում։