Անցած շաբաթվա ընթացքում (30-05-05.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 511 նոր դեպք։ Առողջացել է 514 հիվանդ, իսկ 7 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 103 հազար 529 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 0,49 տոկոս: