Թբիլիսիում ԵՄ գրասենյակի մոտ հակաարևմտյան և հոմոֆոբ խմբերի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 7 ցուցարար, այդ թվում՝ բռնի և հոմոֆոբ խմբի ղեկավար Գուրամ Փալավանդիշվիլին:
Նրանք հավաքվել են ԵՄ դեսպանատան մոտ՝ հոմոֆոբ և հակաարևմտյան բովանդակությամբ պաստառներով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ ցույցի մասնակիցները ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում)։
Նշենք, որ հանրահավաքը կազմակերպել էին «Երեխաների իրավունքների պաշտպանության միությունը» և «Զնեոբա» հասարակական կազմակերպությունը։