Այսօր ժամը 10:00-ից մեկնարկում է Թբիլիսիի մանկապարտեզներում երեխաների էլեկտրոնային գրանցման առաջին փուլը, որը կտևի մինչև հունիսի 10-ը։
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ գրանցումը կիրականացվի Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքի միջոցով՝ www.kids.org.ge։
Գործակալության տվյալներով՝ հունիսի 3-10-ը կարող են գրանցվել առանձնացված խմբի երեխաները, մասնավորապես.
- մանկատան երեխաները,
- սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները (մինչև 100 հազար միավոր),
- կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները,
- երեխաները, որոնք արդեն քույր կամ եղբայր ունեն տվյալ մանկապարտեզում,
- միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները,
- բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ունեցողներ երեխաները (չորս և ավելի երեխա),
- զինծառայողների երեխաները (Վրաստանում ծառայության ընթացքում վիրավորված, զոհված և անհայտ կորած զինծառայողների երեխաներ, խաղաղապահ առաքելություններ և ծառայողական պարտականություններ, ինչպես նաև գրանցման ժամանակ միջազգային խաղաղապահ գործողություններում զինծառայողների երեխաներ):
Կարդացեք նաև՝