Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է կանանց նկատմամբ բռնության մասին, նշելով, որ այս երկրում տիրում է ատելության լեզուն։
«Կանանց նկատմամբ բռնության խնդիրը շատ ցավոտ է և պահանջում է ավելի լայն տեսլական, քան պարզապես վերահսկողությունը խստացնելը, դա բավարար չի լինի։ Օրենքի համապատասխանեցումն այդ մարտահրավերին անհրաժեշտ լինել, ես պատրաստվում եմ թեմայով քննարկումներ անցկացնել իրավաբանների հետ», — նշել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին ընդգծում է, որ հասարակությունում կա լարվածություն, որը սկսվում է կրթական համակարգից, դպրոցից, ընտանիքից, հեռուստաէկրաններից։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տիրում է ատելության լեզուն, անհանդուրժողականությունը, առճակատումը, և դա ստեղծում է շատ ծանր միջավայր, մարդկանց միջև կա լարվածություն, որ զգացվում է անգամ փողոցում։ Եթե սա չհաղթահարենք, ինչ օրենք ուզում եք, ընդունեք, չենք կարողանա արդյունքի հասնել», — ասում է նախագահը։