Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն ասել է, որ անորոշ ծագման հեպատիտը և «կապիկի ծաղիկը» միանշանակ համապատասխան լաբորատոր հաստատման կարիք ունեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը կարող է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում և դրանից դուրս:
Վրաստանի կառավարության կողմից խորհրդարան ներկայացված մակրոտնտեսական և հարկաբյուջետային պարամետրերի վերաբերյալ փաստաթղթի համաձայն՝ այս տարի Վրաստանում սպասվում է միջինը 9,1 տոկոս գնաճ:
Վրաստանի ազգային գվարդիայի և Նորվեգիայի ներքին գվարդիայի միջև ստորագրվել է համագործակցության երկկողմ պլան, որը կսահմանի առաջիկա 5 տարիների համագործակցության հիմնական ուղղությունները։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան ընդդիմադիր «Լելո» կուսակցության` «Շառլ Միշելի համաձայնագրին» վերադառնալու նախաձեռնությանը` ասել է, որ այն ոչ միայն բացառված է, այլև անլուրջ է դա քննարկել:
Empathy բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին «Այլընտրանքային» խորհրդի անդամների հետ «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլիին։
Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ակտիվորեն հետաքննում է Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքը։
Ամերիկացի կատակերգու Ջիմ Քերին Twitter-ում հրապարակել է Ծկղալտուբոյում արված լուսանկար և գրել, որ սա իր առաջին NFT-ն է։
Ժնևի միջազգային քննարկումներում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ Կոնստանտին Կոչիևը Թբիլիսիի քաղաքականությունն անվանել է «ձեռնպահ մնալու և կանխատեսելի»:
Եվ վերջում՝ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 3-ին ԱՄՆ մեկ դոլարը կարժենա 3,0076 լարի, եվրոն՝ 3,2163 լարի: