Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն ասել է, որ անորոշ ծագման հեպատիտը և «կապիկի ծաղիկը» միանշանակ համապատասխան լաբորատոր հաստատման կարիք ունեն:
Չխաիձեն նշել է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նպատակաուղղված խոսել «կապիկի ծաղիկ» վիրուսը հայտնաբերող թեստի, ինչպես նաև հեպատիտի կասկածելի դեպքերը բացահայտելու լիակատար պատրաստակամության մասին։
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում ընդգծված երկու խնդիրները՝ երեխաների մոտ անորոշ ծագման հեպատիտը և մեծահասակների մոտ՝ «կապիկի ծաղիկը», միանշանակ պահանջում են համապատասխան լաբորատոր հաստատում», — ասել է Չխաիձեն։
Ինչպես Չխաիձեն է նշել՝ «կապիկի ծաղիկի» համար կոնկրետ դեղամիջոց չկա։ Սակայն, ըստ նրա, եթե «կապիկի ծաղիկը» ավելի լայն տարածում ստանա, ապա հարկավոր կլինի պատվաստանյութ ստեղծել.
«Վստահաբար կարող ենք ասել, որ մինչև 1980 թվականը ծնվածների համար «կապիկի ծաղիկը» վտանգ չի ներկայացնում, նրանք այս վիրուսի դեմ պատվաստված են «ծաղկի պատվաստանյութով»։
Պատվաստանյութ ստեղծելն իմաստ կունենա, երբ խոսքը գնա ոչ թե 600 և 700 դեպքի մասին, այլ տասնյակ հազարավոր դեպքերի»:
Կարդացեք նաև՝