Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը կարող է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում և դրանից դուրս:
«Ես ուրախ եմ մասնակցել այս տարվա Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումին (GLOBSEC 2022): Ակնկալում եմ արդյունավետ զրույցներ և հանդիպումներ։
Խորացնելով կապերը ԵՄ-ի և տարածաշրջանի գործընկերների հետ՝ Վրաստանը ներուժ ունի ամրապնդելու սեփական անվտանգությունը և կարող է նաև ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և դրանից դուրս», — Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ վարչապետը Բրատիսլավայում մասնակցում է Գլոբալ անվտանգության ֆորումին։