Վրաստանի ազգային գվարդիայի և Նորվեգիայի ներքին գվարդիայի միջև ստորագրվել է համագործակցության երկկողմ պլան, որը կսահմանի առաջիկա 5 տարիների համագործակցության հիմնական ուղղությունները։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Տեղեկութան համաձայն՝ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ազգային գվարդիայի պետ, գեներալ Ռոման Ջոխաձեն և Նորվեգիայի ներքին գվարդիայի հրամանատարի տեղակալ, գեներալ Մարտին Յուջինը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են երկու երկրների գվարդիաների համագործակցության հարցերի վրա, քննարկվել են Վրաստանի ազգային գվարդիայի զարգացման ու հզորացման ուղիները։
«Հնգամյա պլանը նպատակ ունի պլանավորել և իրականացնել CPX մակարդակի զորավարժություններ գումարտակի, բրիգադի և ազգային գվարդիայի համար, մշակել և իրականացնել տարածքային պահեստային ստորաբաժանումների պատրաստման հայեցակարգ և վերահսկել պահեստազորի պատրաստումը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Գեներալները հույս են հայտնել, որ Վրաստանի ազգային գվարդիայի և Նորվեգիայի ներքին գվարդիայի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի: