Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան ընդդիմադիր «Լելո» կուսակցության` «Շառլ Միշելի համաձայնագրին» վերադառնալու նախաձեռնությանը` ասել է, որ այն ոչ միայն բացառված է, այլև անլուրջ է դա քննարկել:
«Ընդդիմությունը` «Միացյալ ազգային շարժումը», «Եվրոպական Վրաստանը», «Լեյբորիստական կուսակցությունը», խորհրդարան մտնելու պարտավորություն ուներ, որը չկատարեցին, նրանց հետ համաձայնագիրը միակողմանի էր»,- ասել է Կոբախիձեն:
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների դիրքորոշմանը, ըստ որի՝ ԵՄ-ն նույնպես կողմ է ապրիլի 19-ի համաձայնագրին, Կոբախիձեն նշել է, որ դա եղել է կողմերի համաձայնություն.
«Ապրիլի 19-ի պայմանագիրը սաբոտաժի արգասիք էր, դիվերսիաներն իրականացրեց ընդդիմությունը, և հենց նրանց հետ էլ դրա պատճառով պայմանագիր կնքվեց»։
Նշենք, որ երեկ ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կառավարությունից պահանջել էր վերադառնալ «Շառլ Միշելի համաձայնագրին»։
Կարդացեք նաև՝