Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։
Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի Հանրապետության վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց։
Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները։ Արտահայտվել է առկա սերտ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամություն։
Երկու երկրների վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կայանալիք հանդիպման մասին։