Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ գործադիրը ծախսերի 10 տոկոսի նվազեցում է նախատեսում:
Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության համաձայն, Վրաստանը սկսում է զարգացման կարևոր գործընթաց, որը հեշտ չի լինելու, սակայն այն կբարելավի երկրի տնտեսությունը և որոնց արդյունքում Վրաստանը կդասվի Արևելյան Եվրոպական զարգացած երկրների շարքում:
«Մենք իրականացնում ենք 10 տոկոսի օպտիմալացում: Հայտարարությունն առ այն, թե 30 տոկոսով նվազեցրել եք ծախսերը` չնայած մաթեմատիկորեն հնարավոր է, սակայն սա միանշանակ անպատասխանատու դիրքորոշում է: Մենք նվազեցնում ենք այնքան, որքան մեզ թույլ կտա զարգացման առողջ դինամիկան: Զուգահերաբար բարեփոխումներ ենք իրականացնում նաեւ հարկերւ ազատականացման ուղղությամբ, որը առավելապես արտացոլվում է դրական տնտեսական աճի դինամիկայի վրա: Յուրաքանչյուր քայլ, որ իրականացնում ենք, ուղղված է երկրում ճիշտ զարգացմանը և տնտեսական համակարգի առողջացմանը»,- հայտատարել է կառավարության ղեկավարը: