Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել Իսպանիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և դարձել եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Ախալքալաքցի մարզիկը մրցում է 57-60 կգ քաշային կարգում, առաջին մենամարտում հաղթեց իտալացի մարզիկին, երկրորդում՝ իռլանդացի, իսկ երրորդում՝ հունգարացի մարզիկին։
Այս մրցաշարում սա Վրաստանի 2-րդ հաղթանակն էր, ոսկե մեդալ է նվաճել նաև Վրաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Սախիլ Ալախվերդովը։
Ջավախքցի մարզիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. լուսանկարներ