Վրաստանում մինչև հունիսի 6-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին շրջաններում, առավելապես գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ը արևմտյան Վրաստանում սպասվող կարճատև անձրևների պատճառով կնվազի 4-6 աստիճանով, իսկ հունիսի 3-ից կրկին կբարձրանա։
Արևելյան Վրաստանում այս շաբաթ կպահպանվի բարձր ջերմաստիճանի ֆոնը:
Թբիլիսիում մայիսի 30-ից մինչև շաբաթվա վերջը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +32, +34 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։