Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով մայիսի 30-ին կժամանի Վրաստան։ Այս մասին այսօր հայտնում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը։
Օրբելիանի նստավայրում նախատեսված է երկու նախագահների առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար։
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Վահագն Խաչատուրյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Նախատեսված է նաև հանդիպում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։