Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի անկախության օրվա առթիվ։
Ֆրանսիայի նախագահը Վրաստանի ժողովրդին մաղթել է երջանկություն, բարեկեցություն և խաղաղություն։
«Ինչպես գիտեք, 2022 թվականին լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների վերսկսման 30-ամյակը: Տարիների ընթացքում մենք կարողացել ենք զարգացնել հարաբերությունները, որն արմատավորված է մեր ընդհանուր վստահության և բարեկամության պատմության մեջ»,- նշված է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած շնորհավորական նամակում։
Մակրոնը նաև կենտրոնցել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ժամանակ՝ Վրաստանի դերի վրա.
«Ուկրաինացի ժողովրդի հանդեպ ձեր աջակցությամբ՝ լինի դա ձեր տարածքում ներկայումս գտնվող բազմաթիվ փախստականների, թե մարդասիրական օգնության տրամադրման միջոցով, վրացիները վերահաստատել են իրենց լիակատար հավատարմությունը մեզ համար թանկարժեք արժեքներին»:
Նշենք, որ Վրաստանում այսօր նշում են անկախության օրը։