Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հունիսի 4-ից մայրաքաղաքում կգործարկվեն ավտոբուսային և միկրոավտոբուսային նոր երթուղիներ։
Մասնավորապես, կավելացվի հինգ ավտոբուսային և երեք միկրոավտոբուսային երթուղի։
Ըստ տեղեկության՝ ավտոբուսային երթուղիներում կկատարվեն հետևյալ փոփոխությունները.
Դիդի Դիղոմիում կավելացվի N293 երթուղին.
- N294 ավտոբուսը կփոխարինի N444 միկրոավտոբուսին,
- N295 ավտոբուսը կփոխարինի N546 միկրոավտոբուսին,
- N296 երթուղին կփոխարինի N544 միկրոավտոբուսի երթուղուն,
- N297 ավտոբուսը կփոխարինի N425 միկրոավտոբուսին:
Ինչ վերաբերում է նոր միկրոավտոբուսային ուղեգծերին, ապա, ըստ քաղաքապետարանի, կավելացվի երթուղային հետևյալ նոր գիծը.
- N425 միկրոավտոբուսը կսպասարկի Մետրոմշեն բնակավայրը,
- N444 միկրոավտոբուսը կսպասարկի Զղվիսուբանի բնակավայրը,
- N546 միկրոավտոբուսը Իկղալտո Գորիից կշարժվի մինչև մետրոյի «Տեխնիկական համալսարան» կայարան։