Մայիսի 26-ին Վրաստանում նշում են անկախության օրը:
Անկախության օրվան ընդառաջ Վրաստանի մի շարք քաղաքներում անցկացվելու են տարատեսակ ժամանցային և երաժշտական միջոցառումներ:
Մայիսի 26-ին Ախալքալաքում և Մառնեուլիում ողջ օրվա ընթացքում կանցկացվեն տոնական և ճանաչողական տարբեր միջոցառումներ:
Մասնավորապես՝
- երաժշտական և թատերական ներկայացումներ,
- պատմական ցուցահանդեսներ,
- վրացական ժողովրդական ավանդույթների անկյուններ,
- սպորտային շոուներ,
- մրցույթներ, մանկական բեմադրություններ և շոուներ:
Վերջում՝ եզրափակիչ համերգներ տարբեր արտիստների և խմբերի մասնակցությամբ:
Նշենք, որ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի ազգային խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան:
1918 թվականի մայիսի 26-ին ընդունվել է «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»:
Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո:
Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին: