Վրացական երկաթուղին 2021 թվականն ավարտել է վնասի փոխարեն շահույթով: Այս մասին ասվում է երկաթուղու այսօր՝ մայիսի 24-ին հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը 2021 թվականն ավարտել է 547,9 մլն լարի շահույթով և 52,7 մլն լարի զուտ շահույթով։
Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վրացական երկաթուղին վնասի փոխարեն շահույթ է ստանում։ 2016-2020 թվականներին վրացական երկաթուղու ընդհանուր վնասը կազմել է 1,4 միլիարդ լարի։ Այդ թվում՝ 2020 թվականին (համավարակի պայմաններում) ընկերությունը կորցրել է 164,6 մլն լարի։
2021 թվականին երկաթուղու շահույթը պայմանավորված է ընկերության աճող եկամուտներով և ֆինանսական ծախսերի կրճատմամբ:
Վրացական երկաթուղու եկամուտները բաշխվում են հետևյալ կերպ՝
- բեռնափոխադրումներ՝ 423,8 մլն լարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է 9 տոկոս,
- լոգիստիկ ծառայություններ՝ 69,4 մլն լարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է 28 տոկոս,
- ուղևորափոխադրումներ՝ 14,8 մլն լարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է 32 տոկոսով,
- վագոնների վարձույթ՝ 4,6 մլն լարի, նախորդ տարվա համեմատ նվազել է 47 տոկոս,
- վագոնների սահմանային ծառայության վճար՝ 9,9 մլն լարի, նախորդ տարվա համեմատ նվազել է 30 տոկոսով,
- այլ՝ 25,3 մլն լարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է 115 տոկոսով,
- ընդհանուր՝ 547,9 մլն լարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է 12 տոկոսով: