Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։
Վերջին մեկ շաբաթում ամբողջ երկրում կատարվել է 113 058 թեստվարում, այդ թվում՝ 103 058 հակագենային թեստ և 10 568 PCR թեստ։
7 օրվա ընթացքում դրականության մակարդակը կազմում է 0,52 տոկոս։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B.A.2 շտամը։