Հասարակական տրանսպորտում կնոջը դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Ռոին Մեբոնիայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշված որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Կլդիաշվիլին։
Դատախազությունը պահանջել է կալանավորի նկատմամբ կիրառել խափանման ամենախիստ միջոցը՝ կալանավորումը, պաշտպանական կողմը համաձայնել է մեղադրող կողմի դիրքորոշմանը։
Ինչպես պարզաբանել է փաստաբան Սուլխան Կոմախիձեն, Ռոին Մեբոնիան առողջական ծանր խնդիրներ ունի։
Նշենք, որ մայիսի 21-ին Թբիլիսիում տղամարդը հասարակական տրանսպորտում դանակով հարվածել է կնոջը, ինչի հետևանքով կինը մահացել է:
Կարդացեք նաև՝
Հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ տղամարդը սպանել է կնոջը