Այսօր՝ մայիսի 20-ին, Բորջոմիի Կանաչ մենաստանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 17-ամյա երիտասարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Փոխանցում է sknews.ge-ն։
Նշվում է, որ տուժողները շրջանավարտներ են, այսօր տոնում էին «Վերջին զանգը»։
Ականատեսների վկայությամբ՝ մեծ արագությամբ շարժվող երկու ավտոմեքենաներ բախվել են միմյանց, որոնցից մեկն ընկել է Մտկվարի գետը։
Շտապօգնության ծառայության փոխանցմամբ՝ երիտասարդը տեղում մահացել է։
«Երեք վիրավորներ տեղափոխվել են Բորջոմիի Գեոհոսպիտալ։ Տեղում հայտնաբերվել է 1 մահացած»,- հայտնել են շտապօգնության ծառայությունից։
Ըստ դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի՝ մահացած 17-ամյա տղան կտեղափոխվի Ախալցխա՝ փորձաքննության։