Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Դերեկ Սքոլի հետ։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը և հետագա համագործակցության հեռանկարները։
«Կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակը։ Ամերիկյան կողմը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններին։ Նշվել է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային` ինչպես քաղաքական մակարդակով, այդ թվում՝ միջազգային ձևաչափերով, այնպես էլ հումանիտար օգնություն ցուցաբերելով»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը կարևորվել է Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ համագործակցությանը։
Կարդացեք նաև՝