Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Geostat-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 37,1 տոկոսով՝ հասնելով 1,207 միլիարդ դոլարի:
Նույն տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներքին արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս։
Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերներն են.
Չինաստան՝ 277,2 մլն դոլար,
Ռուսաստան՝ 138,3 մլն դոլար,
Բուլղարիա՝ 128,8 մլն դոլար:
Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ամենաշատն արտահանվել է պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 363,3 մլն դոլար արժողությամբ, ֆեռոհամաձուլվածքներ՝ 195,4 մլն դոլար արժողությամբ, ազոտական պարարտանյութեր՝ 128,3 մլն դոլարով արխողությամբ։