Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Թբիլիսիում տեղի կունենա ԶԼՄ-ների համերաշխության երթ:
Երթը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից և կավարտվի Վրաստանի Խորհրդարանի մոտ:։
Համերաշխության երթը ԶԼՄ-ները ծրագրել էին մայիսի 16-ին վրաստանի ընդդիմադիր «Մթավրի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությունից հետո։
Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ Գվարամիայի ձերբակալությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միաժամանակ ոտնահարել է մարդու իրավունքները, դատական համակարգը, խոսքի ազատությունը և երկրի եվրոպական ապագան։
«Այսօր, երբ բացվում է հնարավորությունների պատուհանը, քննադատական լրատվամիջոցների սեփականատիրոջ կալանավորումը նահանջ է տասնամյակների պայքարից, քրտնաջան աշխատանքից, եվրաինտեգրման հնարավորությունից: Սա քայլ է Ռուսաստան վերադառնալու համար, որտեղից դուրս գալու համար վրացի հայրենասերների բազմաթիվ սերունդների կյանքեր են զոհաբերվել են և դեռ զոհաբերվում են։
Քննադատող մեդիան միակ բանն է, որ այսօր Վրաստանը տարբերում է Ռուսաստանից, և այժմ լրատվամիջոցներին համերաշխություն է պետք։
Մենք սպասում ենք, որ բոլոր նրանց, ում համար անընդունելի է Ռուսաստան վերադարձը և ցանկանում են ազատություն ձեռք բերել»,- ասել են երթի կազմակերպիչները։
Կարդացեք նաև՝
Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը
Հիստերիկ քարոզարշավ է. Կոբախիձեն՝ Գվարամիային աջակցող հայտարարությունների մասին