Նշվում է, որ փառատոնը բարեգործական է եղել և անցկացվել է Դաթիին աջակցելու նպատակով։
«Թբիլիսիի 104-րդ հանրակրթական դպրոցի աշակերտները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս բարի գործի համար, այդպիսով օգնելով փոքրիկ Դաթիին։ Դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում դպրոցի աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին` աջակցության և ակտիվ մասնակցության համար։
Մեր դպրոցի անունից մեծ շնորհակալություն փառատոնի կազմակերպիչներին և Հին Թբիլիսիի շրջանի կրթական ռեսուրս կենտրոնին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 8-ամյա Դաթին օրեր առաջ վրաերթի է ենթարկվել: Նրա կյանքը հրաշքով են փրկել, սակայն ստիպված անդամահատել են ոտքը: Երեխան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Իսրայելի հիվանդանոցում։ Նրան փրկելու համար ընտանիքին անհրաժեշտ է 500 հազար դոլար։