Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։
Նշենք, որ ըստ տվյալների՝ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն, փետրվարին՝ 21,944 մլն, իսկ հունվարին՝ 22,382 մլն դոլար։
2022 թվականի ապրիլին Վրաստան կատարած փոխանցումների քանակով մյուս երկները բաշխվում են հետևյալ կերպ.
- Իտալիա՝ 33,396 մլն դոլար,
- ԱՄՆ՝ 25,019 մլն դոլար,
- Ղազախստան՝ 20, 035 մլն դոլար,
- Հունաստան՝ 18,647 մլն դոլար,
- Իսրայել՝ 16,206 մլն դոլար,
- Գերմանիա՝ 11,968 մլն դոլար,
- Թուրքիա՝ 8,103 մլն դոլար,
- Ադրբեջան՝ 4,969 մլն դոլար,
- Իսպանիա՝ 4708 մլն դոլար: