Հայտնի օպերային երգիչ, «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության հիմնադիր Պաատա Բուրճուլաձեն հայտարարեց քաղաքականությունը լքելու մասին: Կուսակցության նիստի ժամանակ երգիչը տեղեկացրել է, որ մտադիր է արտերկիր մեկնել և վերադառնել ստեղծագործական գործունեությանը: Ըստ նրա՝ իր հիմնած կուսակցությունը կշարունակի գործել, և նախագահ կնշանակվի քաղաքական գիտությունների 24-ամյա փորձագետ Նիկա Մաչուտաձեն: Հիշեցնենք՝ Բուրճուլաձեն քաղաքականություն մտավ ընթացիկ տարվա մայիսին՝ միաժամանակ հիմնելով նաև «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական ուժը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքեց ընդամենը 3,45 % ձայն և չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Բուրճուլաձեի՝ քաղաքականությունից հեռանալու խոսակցությունները լրատվամիջոցները սկսեցին ընտրութունների նախնական արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո: