Վրաստանում առաջիկա 7 տարիներին ևս կենսաթոշակները կտրամադրվեն «Լիբերթի բանկի» միջոցով: Բանկը կրկին հաղթել է հայտարարված էլեկտրոնային մրցույթում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:
«Լիբերթի Բանկն» այս ծառայությունն առաջարկում է պետությանը 105 մլն լարիով
(35 մլն դոլար)։
«Լիբերթի Բանկը» նշել է, որ ունի մրցակցային առավելություն սոցիալական տրանսֆերտների բաշխման հարցում, քանի որ բանկը կենսաթոշակներ է բաշխում 2001 թվականից և ունի ամենամեծ ցանցը ողջ երկրում՝ բաղկացած մասնաճյուղերից, շարժական սպասարկման կենտրոններից և բանկոմատներից: