Գելաթիի վանական համալիրը շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի։ Կնորոգվի վանքի գմբեթը: Այդ մասին տեղեկացնում Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։
Նշվում է, որ աշխատանքները կսկսվեն մայիսի 13-ին և կավարտվեն հունիսի սկզբին։
«Նորոգման աշխատանքները կիրականացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր որակավորում ունեցող փորձագետների հետազոտությունների (ներառյալ հիգրոմետրիկ) և առաջարկությունների համաձայն։
Հայտնի կլիմայագետ Ալեսանդրո Մասարին և աշխարհահռչակ ճարտարապետ-վերականգնող պրոֆեսոր Ուգո Տոնիետին 2022 թվականի հունվարի 27-ին հանձնարարական են տվել՝ նշելով, որ անհրաժեշտ է ամռանը նորոգել Գելաթիի գլխավոր տաճարի գմբեթը՝ պատերից խոնավությունը հեռացնելու և վանքը պաշտպանելու համար», — նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԻԿՕՄՕՍ-ը դրական էին գնահատել 2021 թվականին արևմտյան Վրաստանի Գելաթիի տաճարի (XII դար) վերականգնման աշխատանքները։
Միջնադարյան վանքում ստեղծված ծանր իրավիճակը մեկ տարի առաջ իրականացված տանիքի աշխատանքների հետևանքն էր։ Անբարեխիղճ աշխատանքի արդյունքում Գելաթիի վանական համալիրի Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու գմբեթից սկսել է ջուր հոսել, եկեղեցին պահպանելու համար գմբեթը ժամանակավորապես թիթեղապատվել է։ Այդ ժամանակվանից երկրում Գելաթին փրկելու համար պայքարում են տեղացի և արտասահմանցի մասնագետները։