Վրաստանի սևծովյան ափին դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում:
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է, որ նման եղանակը կպահպանվի մի քանի օր: Դեկտեմբերի 16-ին կլինի 3 բալ, հաջորդ օրը կրկին կհասնի 4-6 բալի: Դեկտեմբերի 17-ին Արևմտյան Վրաստանում ձյան տեղումներ են սպասվում: Սառը և խոնավ օդային զնագվածները Սև ծովի հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ավելի ինտենսիվ, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանում և արևելյան որոշ շրջաններում առատ ձյուն կտեղա: Դեկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում առանց տեղումների եղանակ կլինի: