Մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 108-րդ ավանդական «Վարդատոնը»:
Տոնը կազմակերպում է «Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աջակցությամբ։
Համերգային ծրագիրը ներկայացնելու են ՀՀ հանրային ռադիոյի «ՍԱՅԱԹ – ՆՈՎԱ» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, Թբիլիսիի պարային համույթները, Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանական կազմը և Հայաստանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնը:
Միջոցառման գլխավոր ինֆորմացիոն գործընկերներն է «Ալիք մեդիան»։
«Վարդատոն 2021»-ը՝