Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Դարեն Սոտոյի և Բրենդան Բոյլի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների պլանավորման կարևորությունը։
Վրաստանն առայժմ ուղիղ կանոնավոր չվերթներ չունի ԱՄՆ-ի հետ։
«Հանդիպման ժամանակ կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը, առևտրա-ներդրումային կապերի զարգացումը։ Այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվել է նաև, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը.
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, որը սահմանում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը»։
Կարդացեք նաև՝