Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը Forbes Georgia-ի երիտասարդական գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Վրաստանի ապագայի հարցում ԱՄՆ-ն լավատես է։
«Մենք 30 տարի աջակցում ենք ձեր նախաձեռնություններին՝ զարգացնելու ձեր տնտեսությունը, կառուցելու ուժեղ ժողովրդավարական պետություն, օգնել բիզնեսի համար անհրաժեշտ միջոցներով։ Ամեն ինչ ձեզնից է կախված»,- ասել է Դեգնանը։
ԱՄՆ դեսպանը խոսել է նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին՝ հավելելով, որ չնայած ներկա լարված իրավիճակին, տնտեսական մարտահրավերներին, դեռ կան հնարավորություններ.
«Այս մարտահրավերների մեջ մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում, և այն, որ Վրաստանը որոշել է վաղաժամ դիմել ԵՄ-ին անդամակցելու համար՝ մեծ հնարավորություն է: Սակայն սա առաջին քայլն է, և անհրաժեշտ է ողջ հասարակության ներգրավվածությունը՝ համոզվելու համար, որ Վրաստանն իսկապես պատրաստ է համապատասխանելու այն բարձր չափանիշներին, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր եվրոպական երկիր»:
Դեգնանը նաև վստահություն է հայտնել, որ Վրաստանը կհասնի եվրոպական երկների բարձր չափանիշներին, և ԱՄՆ ուրախ ու հպարտ է աջակցելու Վրաստանի նպատակներին: