«Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղի գողությունը տաք հետքերով բացահայտվել է

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում «Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղի կողոպուտի կասկածանքով իրավապահները ձերբակալել են 26-ամյա բնակչի: Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, զենքի միջոցով սպառնալով, բանկի օպերատորներից գումար է հափշտակել և դեպքի վայրից դիմել փախուստի: Գողացված գումարի չափը չի նշվում: Կակսածյալը ձերբակալվել է ժամեր անց՝ սեփական բնակարանում: Տան խուզարկման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրեղեն ապացույց, հայտնաբերել է հրազենային զենք, թմրանյութ, իսկ անձնական խուզարկության ժամանակ՝ գողացված գումարի մի մասը: Քննություն է սկսվել խուլիգանություն հոդվածով, որը նախատսեում է 5-7 տարվա ազատազրկում:

 

Թողնել պատասխան