Այսօր՝ մայիսի 10-ին Վրաստանում մեկնարկել է ֆերմերների աջակցության ծրագիրը։ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել Liberty բանկի ցանակացած մասնաճյուղ` քարտ ստանալու համար, որի միջոցով պետությունը մոտակա ժամանականերում կփոխանցի 300 լարիին համարժեք միավորներ։ Այն ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար:
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է մեկ հեկտարի համար 300 լարի։ Սուբսիդավորում կստանան 0,25 հա-ից մինչև 1,25 հա գրանցված հողամաս ունեցող ֆերմերները։
Ագրոքարտ ստանալու համար բանկում հարկավոր է ներկայացնել անձը հաստատող և հողամասի փաստաթղթերը։