Անցած շաբաթվա ընթացքում (02-08.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 745 նոր դեպք։ Առողջացել է 984 հիվանդ, իսկ ութ պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 112 564 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 0,66%:
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությունը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին։