Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կայացած ընտրությունների նախնական տվյալներով առաջատար է Ալան Գագլոևը։
«Ինձ համար անվիճելի է ժողովրդի ընտրությունը, ինչպես միշտ, ես իմ խոսքի տերն եմ։ Իսկապես հույս ունեմ, որ նա կարող է ամեն ինչ անել, ուստի հաջող աշխատանք եմ մաղթում»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործող նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Ուրախ եմ, որ Անատոլի Բիբիլովը կայացրել է ժողովրդի որոշումը»,- արձագանքել է Ալան Գագլոևը՝ իր հաղթանակը տոնելով Ցխինվալիի թատրոնում։ Նա նշել է, որ մինչ իր երդմնակալությունը Բիբիլովը կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը, կմասնակցի նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հարավային Օսիայի դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններում մասնակցության առաջին տվյալները։
«Քվեաթերթիկների 18 տոկոսի հաշվարկի արդյունքում Անատոլի Բիբիլովը հավաքում է՝ 2274 ձայն (37%), Ալան Գագլոևը՝ 3686 ձայն (59,22%), բոլորին դեմ՝ 236 ձայն (3,79%)»,- ասել է ԿԸՀ ղեկավար Էմիլիա Գագիևան։
Միջազգային հանրությունը չի ընդունում Վրաստանից անջատված Հվ Օսիայում կայացած ընտրությունների արդյունքները։