Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի-Շահումյանի-Սիոնի-Ծերաքվի ճանապարհի 6 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը:
Նախագիծը նախատեսում է ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, մասնավորապես՝ ճանապարհի վերականգնում, փոսերի և առկա արհեստական կառույցների նորոգում և նորերի տեղադրում։ Տեղական ճանապարհների, համայնքային բակերի մուտքերի և կանգառների հետ կապերի կազմակերպում, ինչպես նաև երթևեկելի հատվածի գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:
Վերականգնման ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որի արժեքը կազմում է 3 մլն 143 հազար 970 լարի (մոտ 1 մլն 047 հազար 990 դոլար):
Կարդացեք նաև՝