Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով արգելված է բեռնատարների երթևեկությունը։
Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։