«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն վստահեցնում է՝ Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, քանի որ «Վրացական երազանքը» գնալով ավելի արմատական է դառնում։
Նրա խոսքով, դա անընդունելի է ամերիկացի և եվրոպացի գործընկերների համար։
«Վրաստանում շուտով արտահերթ ընտրություններ կլինեն։ Դա երկու գործոնով է պայմանավորված նախ՝ «Վրացական երազանքն» ավելի արմատական է դառնում, մեզ չի լսում, ոչինչ չի անում։ Իսկ երկրորդ՝ իշխանությունը բևեռացվում է, հրաժարվում է բոլոր պայմանավորվածություններից, համաձայնության առաջարկներից: Լսեք ԱՄՆ-ի դեսպանին, որ ասում է՝ պետք է միավորվել», — շեշտում է Վաշաձեն։
Նա հավելել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չշեղվի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից, և արագացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։