Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության երիտասարդական թևն այսօր՝ մայիսի 4-ին, հավաքվել է Բաթումիի պետական համալսարանի մոտ։
Մայիսի 6-ից ՄԱՇ-ը բողոքի ակցիաներ է հայտարարում «Չենք թողնի սպանեք Սաակաշվիլիին» կարգախոսով։
Ցուցարարները պահանջում են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհել և տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։
«Նախագահը, ով կառուցեց ժամանակակից պետություն, չպետք է տուժի ռուսական երկընտրանքից», — ասել է ՄԱՇ-ի ակտիվիստ Լևան Գորգիլաձեն։
Նշվում է, որ «Վարդերի հեղափոխությունը» Աջարիա հասավ 18 տարի առաջ մայիսի 6-ին, երբ Աջարիայի կառավարության այն ժամանակվա ղեկավար Ասլան Աբաշիձեն լքեց Վրաստանը։
Կարդացեք նաև՝
ԵՄ դեսպանի և ՄԱՇ անդամների կարծիքը Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ