Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի՝ հանրայնացնել, թե ոչ ԵՄ անդամակցության ինքնագնահատման հարցաշարի պատասխանները։
Հարցելը նշել է, որ ողջունում է հարցաշարը հանրայնացնելու կառավարության որոշումը.
«Այստեղ խաղի կանոնները հետևյալն են՝ ԵՄ-ն կառավարությանն է թողնում հարցաշարն ու հարցաշարի պատասխանները հանրայնացնելու որոշումը»։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է երկրի անունից հրապարակել ԵՄ հարցաշարի պատասխանները։ Իսկ երեկ Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունները դիմել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և խնդրել հանրայնացնել այն։
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաշարի առաջին մասը, որն արդեն լրացված է։
Կարդացեք նաև՝
ՀԿ-ները կառավարությունից պահանջում են հանրայնացնել ԵՄ հարցաշարի պատասխանները