Ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 945-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 280 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 636 հազար 800։
Վարակից մահվան 2 դեպք է գրանցվել։ Մինչ այս երկում արձանագրվել է 16 հազար 807 մահվան դեպք:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 0.6%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.04%, վերջին 7 օրվանը՝ 0.94%: