Մայիսին Թբիլիսիում կսկսվի նոր զբոսայգու կառուցումը հինգ հազար քառակուսի մետր տարածքում՝ Իվերտուբանի թաղամասի Խերխեուլիձե փողոցի մոտ։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեղական կառավարման նիստի ժամանակ։
«Թբիլիսին շատ ռեսուրսներ ունի, և ավելի շատ ծրագրեր պետք է իրականացվեն: Մեր քաղաքը կդառնա ավելի կանաչապատ, կլինեն ավելի շատ հանգստի վայրեր, որտեղ թբիլիսցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են հանգստանալ և զվարճանալ»,- նշել է նա։
Այս պահին քաղաքում երկու խոշոր ծրագիր է իրականացվում. նորոգվում է Վակեի այգին, նախկին հիպոդրոմի տարածքում կառուցվում է նոր կենտրոնական քաղաքային այգի։