Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր ուսումնասիրության համաձայն՝ հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրություններ՝ հարցվածների 31 տոկոսը պատասխանել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի օգտին։
Մյուս կուսակցությունների տվյալներւ հետևյալն են․
- «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ)՝ 16 տոկոս,
- «Վրաստանի համար» (Գիորգի Գախարիայի կուսակցությունը)՝ 4 տոկոս,
- «Դրոա» (Էլենե Խոշտարիա)՝ 2 տոկոս,
- «Ռազմավարություն Աղմաշենեբելի» (Գիորգի Վասաձե)՝ 2 տոկոս,
- «Լեյբորիստական կուսակցություն»՝ 2 տոկոս,
- «Ժողովրդի համար» (Անա Դոլիձե) 2 տոկոս,
- «Լելո»՝ 2 տոկոս,
- «Հայրենասերների դաշինք»՝ 1 տոկոս,
- «Պահպանողական շարժում — Alt Info»՝ 1 տոկոս,
- «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»՝ 1 տոկոս,
- «Քաղաքացիներ» 1 տոկոս,
- Այլ՝ 2 տոկոս։
Հարցվածներից քվեարկությանը չեն մասնակցելու՝ 4 տոկոսը, քվեաթերթիկը անվավեր կանեն 11 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 12 տոկոսը, որոշում չի կայացրել՝ 7 տոկոսը։
Հարցումն իրականացվել է 2022 թվականի մարտի 4-24-ը՝ դեմ առ դեմ սկզբունքով։ Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1 486 քաղաքացի։ Սխալների սահմանը +/- 2,5 տոկոս է։