2022 թվականի ապրիլի 25-26-ը Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Մերաբ Տուրավան այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Տեղեկությունը տարածում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը:
Նշվում է, որ Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահը ուղեկցող պատվիրակության հետ մասնակցել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի 60-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ թվում՝ ապրիլի 25-26-ը «Սահմանադրության մեկնաբանումը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում» թեմայով միջազգային գիտաժողովին։