Սամտրեդիի բնակչությունը ողջ գիշերվա ընթացքում պայքարել է աղետի դեմ: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տեղացիները առավոտյան ժամերից փորձում են ջուրը դուրս մղել : Ջրի մակարդակի բարցրացման պատճառով Սամտրեդիի որոշ փողոցներում երթևեկությունը անհնար է եղել:
Սամտրեդիի շրջանի Բաշ գյուղում Ռիոնի գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով ողողվել են բնակելի տներ: Գետը ափերից դուրս է եկել նաև Փոթի քաղաքում: