Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։
Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։
«Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված կլինի վարակի նոր ալիքներից։
Իսկ 5-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստանյութով, որը շուտով կհասնի երկիր, նախևառաջ կպատվաստվեն ռիսկային խմբում գտնվող երեխաները», — ասել է Գամկրելիձեն։